Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Էմինա Մեխակի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի, 1-ին թաղամաս, 13 շենք, 27 հասցեում գտնվող Էմինա Մեխակի Հովհաննիսյանին /ծնված 29․01․1954թ․/, Հերմեն Սուրենի Հովհաննիսյանին / ծնված 29․03․1976թ․/, Մխիթար Սուրենի Հովհաննիսյանին / ծնված 14․08․1979թ․/ ժառանգության իրավունքով պատկանող տրօլտւ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2000 թվականին ինքնակամ կառուցված 58,6 քմ մակերեսով բնակարանը և ինքնակամ բացված 2 դուռը համաձայն «Ռաֆայել Մարգարյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023TZWC3K։
2. Բնակարան ՝ 58,6 x 0,1673 x 3000 = 29500 /քսանիննը հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ
Ինքնակամ բացված թվով 2 դուռը կկազմի 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 49500 /քառասունիննը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմինա Մեխակի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։