Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և  հիմք ընդունելով  քաղաքացի Տիգրան Ալեքսանի Մկրտչյանի 2024 թվականի հուլիսի 4-ի  դիմումը,  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 1.  Մեծամոր համայնքի  Այգեշատ բնակավայրում Տիգրան Ալեքսանի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա   գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող  գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական  N 02022024-04-0017, ծածկագիր 04-010-0103-0042)  նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,14 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: