Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ծառայողական կարիքների սպասարկման նպատակով Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող ՎԱԶ 21-21-14 մակնիշի 057LL70 պետհամարանիշի ավտոմեքենան և TVG-15 (ԳԱԶ 52-04) հավաքածույով 844UL64 պետհամարանիշի ավտոմեքենան անհատույց և անժամկետ ամրացնել և հաշվառել «Մեծամոր համայնքի լուսավորություն և կանաչապատում» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |