Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Անդրանիկ Սեդրակյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչներ Անդրանիկ Վարուժանի Սեդրակյանին, Էլմիրա Վարուժանի Սեդրակյանին, Սվետա Հովհաննեսի Սեդրակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0369-0001/ 0,11 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի-կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։