Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Բենիկ Շահենի Սարիբեկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Բենիկ Շահենի Սարիբեկյանին նվիրատվության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04031USTGAWZ, կադ. ծածկագիր՝ 04-031-0097-0016/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Բամբակաշատ բնակավայր, 22-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բենիկ Շահենի Սարիբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: