Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ Բարի Գուրոյի Ջանգոյանին /ծնված 10․06․1953թ./ սեփականության իրավունքով պատկանող 0,1 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,13140 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0015-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Բարի Գուրոյի Ջանգոյանին /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանին /ծնված 28․01․1952թ․/ և Համլետ Բարիի Ջանգոյանին /ծնված 10․01․1979թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Բարի Գուրոյի Ջանգոյանի /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանի /ծնված 28․01․1952թ․/ և Համլետ Բարիի Ջանգոյանի /ծնված 10․01․1979թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Մնացականի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։