Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 183
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով  Մեծամոր համայնքի անվամբ գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ   08072022-04-0065 վկայականը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 08072022-04-0065 ) Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի Թանգարանային փողոց թիվ 2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 04-093-0694-0019) անշարժ գույքը, որը բաղկացած է 0,3978 հա ջրային ֆոնդի հողամասից և դրա վրա գտնվող  98.9 քմ   և 59քմ  մակերեսներով պոմպակայաններից վարձակալությամբ մրցույթով տրամադրելուն:

2. Վարձակալության տրամադրման ժամկետը սահմանել 20 տարի :

3. Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 300 000/ երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

4. Մրցույթի քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս:

5. Մրցույթի մասնակցության վճարի չափը սահմանել համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված դրույքաչափի:

6. Մեծամոր համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել անշարժ գույքի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner