Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Քաջիկ Հուսիկի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Քաջիկ Հուսիկի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 040737KJPCEG, կադ. ծածկագիր՝ 04-073-0016-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 7-րդ փողոց, 12 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քաջիկ Հուսիկի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: