Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 257
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,   «Հրապաակային սակարկությունների մասին» Հայաստանի     Հանրապետության օրենքի  5-րդ, 6-րդ հոդվածներով, Հայաստանի     Հանրապետության     Հողային    օրենսգրքի  63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ և 87-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 150-Ա որոշումը, աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները։

2. Համայնքի վարչական սահմաններում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող 136,7 քմ մակերեսով անշարժ գույքը (ծածկագիր 04-088-0026-0019-002-002, 04-088-0026-0019) օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Խորեն Պետրոսի Զաքարյանին 6 240 000 (վեց միլիոն երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ արժեքով։ 

3. Խորեն Պետրոսի Զաքարյանի կողմից վճարված  3 120 000 (երեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4.Մեծամոր համայնքին  պատկանող 0,2004 հա  հողամասի նկատմամբ 1367/9021 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի բաժնեմասը փոխանցել Խորեն Պետրոսի Զաքարյանին՝ շինության օգտագործման և սպասարկման համար:

5. Խորեն Պետրոսի Զաքարյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner