Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2024 թ.

0,5907 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 110-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով «Սենդ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն` Սևակ Օխանյանի  դիմումը  ինչպես նաև  Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 163-Ա որոշումը 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում «Սենդ մայնինգ» ՍՊԸ-ին (տնօրեն` Սևակ Օխանյան) 
սեփականության իրավունքով պատկանող  0.5907 հա   գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի 
(սեփ վկայական  N 11102023-04-0075,
ծածկագիր 04-010-0111-0018)  նպատակային և գործառնական  նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի՝ 
մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու   համար:

Փոփոխված 0.5907 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :

3.Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 16-ի «0,5907 հա հողամասի նպատակային եվ գործառնական նշանակությունները փոխելու և Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի N 73-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ա որոշումը:  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner