Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի ապրիլի 17-ի N 34 եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում գտնվող Ջեմմա Արարատի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0162 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի (կադ. ծածկագիր 04-070-1021-0002) նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրե լարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության:
2.Փոփոխված 0,0162 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |