Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Մկրտչյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-004-171-002/ 0,72 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մկրտիչ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։