Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ  Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայր, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,24963 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1962 թվականին կառուցված 218,20 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 39,30 ք/մ բաց պատշգամբի, 1962 թվականին կառուցված 11,30 ք/մ ծածկոցի, 1972 թվականին կառուցված 15,10 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցված 18,00 ք/մ թոնրատան, 1998 թվականին կառուցված 22,10 ք/մ անասնաշենքի, 1962 թվականին կառուցված 5,90 ք/մ կաթսայատան նկատմամբ Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի /ծնված 00․00․1938թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի /ծնված 00․00․1938թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայր, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,24963 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1962 թվականին կառուցված 218,20 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 39,30 ք/մ բաց պատշգամբի, 1962 թվականին կառուցված 11,30 ք/մ ծածկոցի, 1972 թվականին կառուցված 15,10 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցված 18,00 ք/մ թոնրատան, 1998 թվականին կառուցված 22,10 ք/մ անասնաշենքի, 1962 թվականին կառուցված 5,90 ք/մ կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2004 թվականին կառուցված 5,70 ք/մ ծածկոցը, 2004 թվականին կառուցված 2,50 ք/մ զուգարանը և 2008 թվականին կառուցված 6,50 ք/մ հավաբունը համարել ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղավնիկ Արսենի Մաքսիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝53add116-cc05-4785-b564-66bc6eda55ff



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner