Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Հովսեփ Ռաշիդի Միրզոյանին /ծնված 00.00.1965թ./ ժառանգության իրավունքով պատկանող 0,52հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,61հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,09 հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,09 հա կադաստրային ծածկագրեր՝ 04-004-0186-0001/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հովսեփ Ռաշիդի Միրզոյանին /ծնված 00.00.1965թ./ և Մաքրուհի Սարգսի Կարապետյանին /ծնված 26.11.1973թ./։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հովսեփ Ռաշիդի Միրզոյանի /ծնված 00.00.1965թ./ և Մաքրուհի Սարգսի Կարապետյանի /ծնված 26.11.1973թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Ռաշիդի Միրզոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։