Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից լիազորված անձ՝ «ՀԱԷԿ ՓԲԸ ՇԲ ճարտարագետ՝ քաղաքացի »Յուրի Կարենի Հունանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Հայաստանի Հանրապետության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լաբորատորիային /ծածկագիր 04003EQWNKHD, կադ. ծածկագիր՝ 04-003-0002-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, Կոմունալ գոտի տեղամաս, 25/6 լաբորատորիա:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից լիազորված անձ՝ «ՀԱԷԿ ՓԲԸ ՇԲ ճարտարագետ՝ քաղաքացի »Յուրի Կարենի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։