Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի բնակիչ՝ Մանվել Վաչագանի Բենյամինյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, Վաղարշապատ-Մարգարա խճուղի, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2883 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 80,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 97,30 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 15,00 ք/մ բնակելիւ տան, 1965 թվականին կառուցված 49,30 ք/մ խանութի, 1965 թվականին կառուցված 155,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 35,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 53,80 ք/մ բաց պատշգամբի, 1965 թվականին կառուցված 23,90 ք/մ թոնրատան, 1965 թվականին կառուցված 21,50 ք/մ խորդանոցի, 1965 թվականին կառուցված 30,40 ք/մ մառանի, 1969 թվականին կառուցված 64,20 ք/մ անասնաշենքի, 1986 թվականին կառուցված 44,20 ք/մ անասնաշենքի, 1986 թվականին կառուցված 5,60 ք/մ հավաբունի, 1998 թվականին կառուցված 3,60 ք/մ մատուռի նկատմամբ Մանվել Վաչագանի Բենյամինյանի /ծնված 25․11․1975թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մանվել Վաչագանի Բենյամինյանի /ծնված 25․11․1975թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, Վաղարշապատ-Մարգարա խճուղի, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2883 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 80,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 97,30 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 15,00 ք/մ բնակելիւ տան, 1965 թվականին կառուցված 49,30 ք/մ խանութի, 1965 թվականին կառուցված 155,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 35,10 ք/մ բնակելի տան, 1986 թվականին կառուցված 53,80 ք/մ բաց պատշգամբի, 1965 թվականին կառուցված 23,90 ք/մ թոնրատան, 1965 թվականին կառուցված 21,50 ք/մ խորդանոցի, 1965 թվականին կառուցված 30,40 ք/մ մառանի, 1969 թվականին կառուցված 64,20 ք/մ անասնաշենքի, 1986 թվականին կառուցված 44,20 ք/մ անասնաշենքի, 1986 թվականին կառուցված 5,60 ք/մ հավաբունի, 1998 թվականին կառուցված 3,60 ք/մ մատուռի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0383 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-063-0030-0011/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մանվել Վաչագանի Բենյամինյանին /ծնված 25․11․1975թ․/։
4․ 2018 թվականին կառուցված 61,30 ք/մ ավտոլվացման կետը համարել որպես ինքակամ կառուցված շինություն։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Վաչագանի Բենյամինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։