Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ Էմմա Մանուկի Մուրադյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր, 5-րդ փողոց, 16/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1965 թվականին կառուցված 151,40 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 12,20 ք/մ կաթսայատան, 1965 թվականին կառուցված 17,90 ք/մ մառանի, 1965 թվականին կառուցված 8,60 ք/մ անասնաշենքի, 1965 թվականին կառուցված 42,60 ք/մ ծածկի նկատմամբ Էմմա Մանուկի Մուրադյանի /ծնված 09.07.1986թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Էմմա Մանուկի Մուրադյանի /ծնված 09.07.1986թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր, 5-րդ փողոց, 16/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1965 թվականին կառուցված 151,40 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 12,20 ք/մ կաթսայատան, 1965 թվականին կառուցված 17,90 ք/մ մառանի, 1965 թվականին կառուցված 8,60 ք/մ անասնաշենքի, 1965 թվականին կառուցված 42,60 ք/մ ծածկի սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա/կադաստրային ծածկագիր՝ 04-092-0023-0029/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Էմմա Մանուկի Մուրադյանին /ծնված 09.07.1986թ․/։
4. 2000 թվականին կառուցված 4,70 ք/մ թռչնանոցը և 2000 թվականին կառուցված 12,70 ք/մ անավարտ շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Մանուկի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։