Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ, 481-րդ, 60-րդ, 80-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 12․04․2001 թվականի 286 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 844-Ն որոշման 46․2 կետի ա) ենթակետի և հիմք ընդունելով Մերուժան Վարուժանի Հայրապետյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մերուժան Վարուժանի Հայրապետյանին / ծնված 16․12․2001թ․ / վարձակալության իրավունքով՝ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա տրամադրել համայնքային սեփականությունյ հանդիսացող (N 20112024-04-0056) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 1/12 հասցեում գտնվող 0,00197 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 04-003-0031-0055) առևտրի և սպասարկման օբյեկտ տեղադրելու համար։
2․ Տրամադրված հողամասի նկատմամբ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր 10 (տաս) տարի ժամկետով՝ տարեկան վարձավճարը սահմանել 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերուժան Վարուժանի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։