Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի մանակապարտեզի հին շենքի քանդման և նոր շենքի կառուցման, Շենավան բնակավայրերի մանկապարտեզի կառուցման, Բամբակաշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|