Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հովհաննես Ավետիքի Աբգարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Նորապատ բնակավայրի 5-րդ փողոց 53 հասցեում գտնվող ովհաննես Ավետիքի Աբգարյանի / ծնված 28․10․1985թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-075-0042-0022 / կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1960 թվականին ինքնակամ կառուցված 16,8 քմ արտաքին մակերեսով դեղատունը, 1960 թվականի ինքնակամ կառուցված 29,0 քմ արտաքին մակերեսով խանութը, 1960 թվականին ինքնակամ կառուցված 18,17 քմ արտաքին մակերեսով գեղեցկության սրահը, 1960 թվականի ինքնակամ կառուցված 11,12 քմ արտաքին մակերեսով շվաքարանը, նաև առկա է թվով երկու ինքնակամ բացված դուռ և թվով մեկ ինքնակամ բացված պատուհան համաձայն «Գեոքոնսթրաքթ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023DFCBJ5։
2. Դեղատուն՝ 16,8 x 0,1422 x 20000 = 47780 / քառասունյոթ հազար յոթ հարյուր ութանասուն / ՀՀ դրամ
Խանութ ՝ 29,0 x 0,1422 x 20000 = 82480 / ութանասուներկու հազար չորս հարյուր ութանասուն / ՀՀ դրամ
Գեղեցկության սրահ՝ 18,17 x 0,1422 x 20000 = 51680 / հիսունմեկ հազար վեց հարյուր ութանասուն / ՀՀ դրամ
Շվաքարան՝ 11,12 x 0,1422 x 6000 = 9490 / իննը հազար չորս հարյուր իննսուն / ՀՀ դրամ
Թվով երկու ինքնակամ բացված դուռը և թվով մեկ պատուհանը կկազմի 30000 / երեսուն հազար / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 221430 / երկու հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր երեսուն / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։