Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Ակնալիճ բնակավայրի Նաիրյան թաղամասում և Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղակայված (սեփ. վկայական N 23112023-04-0061), Ջանֆիդա բնակավայրում տեղակայված (սեփ. վկայական N 25102023-04-0064) և Գետաշեն բնակավայրում տեղակայված (սեփ. վկայական N 06022024-04-0046) գազատար խողովակաշարերն անհատույց օգտագործման իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին՝ շահագործելու նպատակով։
2. Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Էդգար Հովհաննիսյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագրեր, որոնց նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |