Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Արտուշի Գրիգորյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Սուրեն Արտուշի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04242ZGMSP3X, կադ. ծածկագիր՝ 04-075-0065-0003, 0.017565հա մակերեսով, առանձնացվող հատված 2/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Նորապատ բնակավայր, 5-րդ փողոց, 78 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Արտուշի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։