Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01/1400558-2023 գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական սահմաններում համայնքի սեփականություն հանդիսացող հողերից հատկացնելու հետևյալ հողատարածքները՝ Նորապատ, Վարդանաշեն, Շենավան և Տանձուտ գյուղերում բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու համար
ա) գյուղ Նորապատ 9-րդ փողոց 38/1 հասցեի 0,07803 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման տարածք (ծածկագիր 04-075-0056-0059)
բ) գյուղ Վարդանաշեն 1-ին փողոց 26/1 հասցեի 0,05509հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման տարածք (ծածկագիր 04-090-0027-0016)
գ) գյուղ Շենավան 7-րդ փողոց 12 հասցեի 0,0581 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման տարածք (ծածկագիր 04-079-0036-0010)
դ) գյուղ Տանձուտ 1-ին փողոց 20/1 հասցեի 0,0706 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման տարածք (ծածկագիր 04-092-0027-0007)
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |