Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Ռազմիկի Ամրոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Խաչիկ Ռազմիկի Ամրոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04082UHZJKNW, կադ. ծածկագիր՝ 04-027-0044-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայր, 24-րդ փողոց, 10 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Ռազմիկի Ամրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: