Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված 1,0 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ Սահակ Էդիկի Սահակյանի հոկտեմբերի 9-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սահակ Էդիկի Սահակյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,0 հա (ծածկագիր 04-042-0002-0001) հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու Ռաֆիկ Ռադիկի Սաֆարյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) վարձակալության վճար է սահմանվում
1,0 հա հողամասի համար՝ տարեկան 30000 ( երեսուն հազար) ՀՀ դրամ,
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |