Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Արմավիր քաղաքի բնակիչ Մարինե Հենրիկի Հատիկյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Մարինե Հենրիկի Հատիկյանին / ծնված 18․08․1979թ․ / սեփականության իրավունքով պատկանող Նորապատ բնակավայրի 3-րդ փողոց, 24 հասցեում գտնվող 0,06425 հա /կադաստրային ծածկագիր 04-075-0046-0005/ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Հենրիկի Հատիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։