Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արթուր Սևերյանի Միքայելյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի, 1-ին թաղամաս հասցեում գտնվող Արթուր Սևերյանի Միքայելյանին / ծնված 27․06․1986թ․/ ժառանգության իրավունքով պատկանող /04-003-0050-0223/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 25,9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, առկա է թվով 1 / մեկ / ինքնակամ բացված պատուհանը համաձայն «Գեո Մեփ Փրոջեքթ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023JQN9KY։
2. Ավտոտնակ ՝ 25,9 x 0,1673 x 10000 = 43340 / քառասուներեք հազար երեք հարյուր քառասուն / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 43340 / քառասուներեք հազար երեք հարյուր քառասուն / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սևերյանի Միքայելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։