Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սարիբեկ Ենոքի Ենոքյանի 2023 թվականի հուլիսի 26-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Սարիբեկ Ենոքի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 26052023-04-0085, ծածկագիր 04-067-0248-0013/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ անասնաշենք կառուցելու համար:
2. Փոփոխված 0,3 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |