Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 052-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2025 թվականի N 052-Ա

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14,3-րդ հոդվածի 30-րդ մասի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-73 դրական եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաստատել Մեծամոր համայքի Մեծամոր քաղաքում գտնվող 04-003-0101-0108 կադաստրային ծածկագրով 0,85658 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում  վերգետնյա  16 հարկանի (նկուղային հարկ) բազմաֆունկցիոնալ համալիր (բազմաբնակարան բնակելի շենք) կառուցելու համար Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծի տեքստային մասում փոփոխություն կատարելու և շենքերի սահմանված 1-2 հարկայնությունը վերգետնյա 1-16 հարկայնության (նկուղային հարկ) փոխելու առաջարկության վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքների ամփոփ տեղեկանքն ու դրական եզրակացությունը:

2. Նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծում սույն որոշմամբ բխող դրույթների փոփոխությունները :

3. Սույն որոշման քաղվածքը տրամադրել ՀՀ քաղաքաշինական կոմիտեին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -19

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner