Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Մեծամոր համայնքի լուսավորություն և կանաչապատում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 104698 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր իննսունութ) դրամ։
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թվականի հունվաի 1-ից։ |