Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 142306,8 հազար ՀՀ դրամով։
բ) Պետական բյուջեից համայնքի բյուջեին տրամադրվող այլ դոտացիաները ավելացնել 101,85 հազար ՀՀ դրամով։
գ) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 3395,0 հազար ՀՀ դրամով։
դ)Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 50000.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
1.2․ Ծախսային մասով․
ա) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 101․85 հազար ՀՀ դրամ:
բ)04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 77210.0 հազար ՀՀ դրամ:
գ) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1200․0 հազար ՀՀ դրամ:
դ)05-6-1(Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1000,0 հազար ՀՀ դրամ,
ե) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 48790,0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 900․0 հազար ՀՀ դրամ։
զ) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 20000,0 հազար ՀՀ դրամ,
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 135206,8 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9500,0 հազար ՀՀ դրամ,
է)08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ
է) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 82000, հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ։
ը) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ) հոդվածին ավելացնել 3395․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |