Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի առողջապահություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Որոշման հավելվածով հաստատվող բժշկական խմբի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել և կատարել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանով սահմանված ուղեցույցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: