Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով, այն հանգամանքը, որ 0,00889 հա հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահամանփակումներով նախատեսված հողամասերի ցանկում․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Վերականգնել Հմայակ Ստեփանի Խաչատրյանի՝ /ծնված 03․01․1953թ․/ Արմավիր մարզ Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 5/1 հասցեի ըստ չափագրության 1961 թվականին կառուցված 50,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության ավտոտնակը և 1961 թվականին կառուցված 22,8 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության ավտոտնակը / հարակից տարածքի սկզբունքով / 0,00889 հա հողամասի նկամամբ նրա սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հմայակ Ստեփանի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|