Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Մաթևոս Վասիլյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչներ Մաթևոս Վասիլյանին, Սուսաննա Մանուկյանին, Դավիթ Վասիլյանին, Մարինե Վասիլյանին, Մարուսյա Վասիլյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-070-231-006/ 1,067 հա հողամասի ցածրարժեք հողատեսք, 2-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաթևոս Վասիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։