Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով,  6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի  29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և  հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1.  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն գյուղի 04-034-0056-0024 կադաստրային ծածկագրով   փողոցն անվանակոչել որպես «Մեծամոր համայնք գյուղ Գետաշեն 2-րդ փողոց 5-րդ նրբանցք»: 
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |