Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Լեոնիդ Արամայիսի Մկրտչյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Լեոնիդ Արամայիսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04070JNGPG2V, կադ. ծածկագիր՝ 04-070-0042-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 1-ին թաղամասի 16-րդ փողոց, 14 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լեոնիդ Արամայիսի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։