Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 023 որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |