Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Հովհաննես Վանուշի Հովհաննիսյանի 2023 թվականի մարտի 16-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հովհաննես Վանուշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,23 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N 18072022-04-0084, ծածկագիր 04-067-0323-0006/ 236,62 քմ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ պտուղ-բանջարեղենի մթերման և պահպանության շինություն կառուցելու համար:
2 . Փոփոխված 236,62 քմ հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |