Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և համայնքի ղեկավարի առաջարկությունը Մեծամոր համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Մեծամոր համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն 1-26 հավելվածների: 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 91 275 (իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունհինգ) դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից:
|