Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 070
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 070


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի Բաղադրիչ 2-ին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու նպատակով,

Մեծամոր համայնքի ավագանին որոշում է․

1. Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին

Մեծամոր միավորված համայնքի համար առաջնահերթ խնդիր հանդիսացող «Մեծամոր բարեկարգում>> ՀՈԱԿԻ-ի ավտոտրանսպորտային միջոցների համալրում առաջարկով։
2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ Ծրագրի պահանջներին համապատասխան։
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։
4. Հաստատել Ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
5. Հանձնարարել նախաձեռնող խմբին պատրաստել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնել  Ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկը։
6. Սահմանել, որ վերականգնված ենթակառուցվածքը չի կարող օտարվել, սեփականաշնորհվել կամ օգտագործվել այլ նպատակներով՝ Ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(11.70 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner