Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Ստեփան Գառնիկի Ստեփանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 3-րդ փողոց, 14/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25714 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1932 թվականին կառուցված 23,1 ք/մ բնակելի տան, 1932 թվականին կառուցված 9,4 ք/մ ծածկի, 1935 թվականին կառուցված 2,9 ք/մ ծածկի նկատմամբ Սամվել Եղիշի Եղիշյանի /ծնված 22․04․1954թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Սամվել Եղիշի Եղիշյանի /ծնված 22․04․1954թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 3-րդ փողոց, 14/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25714 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1932 թվականին կառուցված 23,1 ք/մ բնակելի տան, 1932 թվականին կառուցված 9,4 ք/մ ծածկի, 1935 թվականին կառուցված 2,9 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01714 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-070-0087-0013/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սամվել Եղիշի Եղիշյանին /ծնված 22․04․1954թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Եղիշի Եղիշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։