Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել Մեծամորի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N1-N24 հավելվածների: 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 104698 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թվականի հունվարի 1-ից: |