Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սանդուխտ Խաչիկի Իսախանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Սանդուխտ Խաչիկի Իսախանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04072CLWBNYL, կադ. ծածկագիր՝ 04-072-0005-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Արտագերս բնակավայր, 15-րդ փողոց, 15 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Սանդուխտ Խաչիկի Իսախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։