ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 3Բ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ ԵՎ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 4Բ2 ՇԵՆՔԻ ՄԻԱՅՆ ՎԵՐԵԼԱԿԻ ՀՈՐԱՆԻ ՏԱՆԻՔԻ, 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 5Բ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 6Բ2 ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 2Բ1 ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 8Բ1 ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 1Բ ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 2Բ ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 3Բ ՇԵՆՔԻ ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 26 ՇԵՆՔԻ 830 ՔՄ ՄԱԿԵՐԵՍԻ և ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 40 ՇԵՆՔԻ 830 ՔՄ ՄԱԿԵՐԵՍԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 42-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամաս թիվ 3Բ հարթ տանիքի և 1-ին թաղամաս 4բ2 շենքի միայն վերելակի հորանի տանիքի, 1-ին թաղամաս թիվ 5Բ հարթ տանիքի, 1-ին թաղամաս թիվ 6Բ2 շենքի հարթ տանիքի, 1-ին թաղամաս թիվ 2Բ1 շենքի հարթ տանիքի, 1-ին թաղամաս թիվ 8Բ1 շենքի հարթ տանիքի, 2-րդ թաղամաս թիվ 1Բ շենքի հարթ տանիքի, 2-րդ թաղամաս թիվ 2Բ շենքի հարթ տանիքի, 2-րդ թաղամաս թիվ 3Բ շենքի հարթ տանիքի, Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 26 շենքի 830 քմ մակերեսի և Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 40 շենքի 830 քմ մակերեսի վերանորոգման աշխատանքների գումարի բնակչության մասնաբաժնի վճարումը, որը անհրաժեշտ է կատարել Մեծամոր համայնքի բյուջեի 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից:
- Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 26, 40, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2, 2Բ1, 8Բ1 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքների բնակչության մասանբաժինը կազմում է 15 169 600 (տասնհինգ միլիոն մեկ հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
- Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել համապատասխան ձևակերպում և վճարել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|