Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 125
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՐԳԱՎԱՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 43 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և  հիմք ընդունելով   Ալեքսանդր Ավետիսյանի, Խաչատուր Հովհաննիսյանի, Միքաել Ղևոնդյանի, Արամ Մանուկյանի դիմումները, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.  Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում  Ալեքսանդր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 3,5հա (ծածկագիր 04-018-0172-0026), Խաչատուր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1334 հա (ծածկագիր 04-018-0160-0022) , Միքաել Ղևոնդյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6 հա (ծածկագիր 04-018-0160-0020),՝  Արամ Մանուկյանին   սեփականության իրավունքով պատկանող 0,5675 հա  (ծածկագիր 04-018-0210-0001) գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի  նպատակային և գործառնական  նշանակությունները  փոխել  Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպտակային նշանակության և արդյունաբերական  օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի ՝    մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ  կառուցելու   համար :

Փոփոխված  հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենայա հողային հաշվեկշռում :

3. Ուժը կորցրած  ճանաչել Արգավանդ  համայնքի ավագանու 2021 թվականի  սեպտեմբերի 10-ի «Հողերի նպատակային նշանակության  փոփոխության մասին» N43 որոշումը;

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner