Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 099
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 099


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

<<ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետով  և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․Հաստատել համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 23-ի <<Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան >> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին թիվ 0331 որոշումը՝  համաձայն հավելվածի։

2․Հաստատել <<Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելվածի։

3․Համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով  ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,պետական գրանցման։

4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner