Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը    
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
 1   Տալ համաձայնություն՝ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի 1/1 հասցեում գտնվող 1,09369 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը (ծածկագիր 04-003-0101-0093) տրամադրելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով՝ սոցիալական ծրագիր իրականացնելու նպատակով: 
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունման պահից:                                  
   |