Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,62հա օրինական սեփականաշնորհաված հողամասին կից ավել զբաղեցրած 0,40763հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Անյա Վլադիմիրի Պապոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,62հա օրինական սեփականաշնորհաված հողամասին կից ավել զբաղեցրած 0,1240հա (կադաստրային ծածկագիր՝ 04-039-0059-0015) սեփականաշնորհված հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ սեփականաշնորհված հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,28363 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 575000 / հինգ հարյուր յոթանասունհինգ հազար / ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Անյա Վլադիմիրի Պապոյանին /ծնված 01․07․1951թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անյա Վլադիմիրի Պապոյանի /ծնված 01․07․1951թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անյա Վլադիմիրի Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: