Այսօր: Շաբաթ, 13 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0838-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2023 թվականի N 0838-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 06-Ի N 0748-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Վարուժան Տոնոյանը դիմել է Մեծամորի համայնքապետարան՝ իրեն համասեփականության  իրավունքով պատկանող Նալբանդյան բնակավայրի 2-րդ թաղամասի 2-րդ փողոց, 13 բնակելի տան  հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված բնակելի տան և շենք-շինությունների նկատմամբ  իրավունքների վերականգման խնդրանքով, որը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387–Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով  և նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, այդ թվում՝  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ և հիմք ընդունելով Վարուժան Վազգենի Տոնոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 2-րդ թաղամասի 2-րդ փողոց, 13 բնակելի տան  հասցեում գտնվող փաստացի 1900ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1985 թվականին կառուցված 129,8ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 10,3ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 2,1ք/մ աստիճանի, 1985 թվականին կառուցված 16,9ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 3,4ք/մ աստիճանի, 1985 թվականի կառուցված 37,4ք/մ բաց պատշգամբի, 1995 թվականին կառուցված 11,1ք/մ ծածկի, 1997 թվականին կառուցված 18,7ք/մ խորդանոցի, 1994 թվականին կառուցված 9,0ք/մ խորդանոցի և 1997 թվականին կառուցված 0,4ք/մ պարսպի նկատմամբ Վարուժան Վազգենի Տոնոյանի /ծնված 28.04.1959թ./, Գոհարիկ Թելոյի Վարդանյանի/ծնված 19.05.1960թ./, Գայանե Վարուժանի Տոնոյանի/ծնված 08.03.1983թ./, Գոհարիկ Ռոբերտի Հազրոյանի /ծնված 09․02․1982թ․/, Վարուժան Մկրտիչի Տոնոյանի / ծնված 08․11․2007թ․/  սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարուժան Վազգենի Տոնոյանի, Գոհարիկ Թելոյի Վարդանյանի, Գայանե Վարուժանի Տոնոյանի, Գոհարիկ Ռոբերտի Հազրոյանի և Վարուժան Մկրտիչի Տոնոյանի  սույն  որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 2-րդ թաղամասի 2-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 1900ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1985 թվականին կառուցված 129,8ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 10,3ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 2,1ք/մ աստիճանի, 1985 թվականին կառուցված 16,9ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 3,4ք/մ աստիճանի, 1985 թվականի կառուցված բաց պատշգամբի, 1995 թվականին կառուցված 11,1ք/մ ծածկի, 1997 թվականին կառուցված 18,7ք/մ խորդանոցի, 1994 թվականին կառուցված 9,0ք/մ խորդանոցի և 1997 թվականին կառուցված 0,4ք/մ պարսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի  սեփականության  իրավունքի  գրանցման  վկայական:

3․ 2005 թվականին կառուցված 8,1ք/մ մակերեսով թոնրատունը, 2005 թվականի կառուցված 19,2ք/մ անասնաշենքը, 2005 թվականի կառուցված 3,5ք/մ հավաբունը և 2005 թվականի կառուցված 1,3ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 06-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  N 0748-Ա որոշումը։

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 43

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner