Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 096-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ 096-Ա


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-024-0108-0005, 04-024-0108-0004, 04-024-0108-0006 և 04-024-0107-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի 2023 թվականի ապրիլի 19-ի գրությունը  ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում գտնվող Մեծամոր համայնքի  սեփականությունը հանդիսացող 0,4823 հա 04-04-024-0108-0005 ծածկագրով, 0,595 հա 04-024-0108-0004 ծածկագրով, 0,0993 հա 04-024-0108-0006 ծածկագրով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասերը և 1,0525 հա 04-024-0107-0001 ծածկագրով  ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության  հողամասը առանց մրցույթի 20 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել  «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. 0,4823 հա 04-024-0108-0005 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

   0,595 հա 04-024-0108-0004 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

   0,0993 հա 04-024-0108-0006 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել  100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,

   1,0525 հա 04-024-0107-0001 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner